Կարևորագույն բնական հուշարձանը՝ մասնավոր սեփականություն դառնալու ճանապարհին
2018-02-22 11:32:00
Արդեն մի քանի օր է՝ Հայաստանում բավական մեծ աղմուկ է բարձացել՝ Գառնու հանրահայտ «Քարերի սիմֆոնիա» կոչվող բնական հուշարձանի հետ կապված:
Մասնավորապես՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկի կողմից հրապարակվել էին լուսանկարներ,որոնցում պարզ երևում էր, թե ինչպես են հայտնի բնական հուշարձանի մոտակայքում ծավալվում ինչ-որ շինարարական աշխատանքներ, ինչն, ըստ էության, պարզորոշ կերպով ապացուցում էր այն, թե ինչպիսի իրական վերաբերմունք ունի պետությունը Հայաստանի զարդերից մեկը համարվող այս հուշարձանի նկատմամբ:
Արծվիկ Մինասյանը կառավարության նիստից հետո տված ասուլիսում հայարարել է,թե դեռևս պետք է պարզվի՝ իրավաբանական տեսանկյունից որքանով է հիմնավոր հուշարձանի մոտակայքում շինարարաություն ծավալել-չծավալելը: Պարզվում է՝ հուշարձանի մոտակա տարածքը հանդիսանում է նաև մասնավոր տարածք, ու արի ու տես,որ շինարարություն իրականացնող կողմը, որն, ինչպես հետո պարզվեց, ինչ-որ գյուղաբնակ մասնավոր դեմք է, կարող է և իրավաբանական տեսանկյունից միանգամայն անձռնմխելի դուրս գալ ու ցանկության դեպքում «Քարերի սիմֆոնիան» վերածել սեփական օբյեկտի համար նախատեսված զարդի՝ ընդամենը: Այսինքն՝ Արծվիկ Մինասյանի խոսքերից պարզ է դառնում, որ հնարավոր է և այս պարագայում մասնավոր շահը գերադասվի պետական շահից, եթե իրավաբանական հիմքեր դրա համար գտնվեն:
Թե ինչի մասին է վկայում նմանօրինակ կազուսային իրավիճակն, իրականում այնքան էլ դժվար չէ, կռահել. պատմամշակութային հուշարձանների հանդեպ հասարակության շրջանում դեռևս հստակ վերաբերմունք չկա ձևավորված հերիք չէ,դեռ մի բան էլ կառավարությունն է անտեսում սեփական երկրի գանձերը:
Նույն «Քարերի սիֆոնիան» դեռ երկար տարիներ առաջ էր դարձել ոտնձգությունների առարկա, երբ չինովնիկների ու որոշ մշակութային գործիչների դղյակների շինարարության համար անհրաժեշտ հումքը պեղվում էր բնական հուշարձան համարվող այս կոթողի հաշվին: Հիմա էլ, փաստորեն, ինչ-որ ՓՄՁ-ներ որոշել են հաճելին համատեղել եկամտաբերության հետ ու մասնավոր բիզնես հիմնել Հայաստանի գանձերից մեկը համարվող այս բնական կոթողի հաշվին:
Բայց, եթե, Արծվիկ Մինասյանն արդեն ինչ-որ կերպ հասցրել է արձագանքել տեղի ունեցածին, ապա մեկ այլ կարևոր գերատեսչության ղեկավար հանդիսացող անձը՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, դեռևս կարծես լուռ է: Մինչդեռ անկասկած է,
որ հարցը նաև ու նախևառաջ վերաբերում է հենց նրա կողմից ներկայացվող ոլորտին: Չնայած մի կողմից էլ կարելի է Ամիրյանին էլ հասկանալ. պատմամշակութային հուշարձանների, կարևոր մշակութային օբյեկտների հաշվին բիզնես անելու գաղափարն հայ իրականության մեջ առաջինը հնչեցրել է հենց ինքը:
Ահա և դրա փաստացի արդյունքը…
Այս նյութը դիտել են - 4672 անգամ