Թուրքիան խոստանում է աջակցել Ադրբեջանին՝ Ղարաբաղի հարցում
2016-01-29 14:39:00

Թուրքիան շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, որովհետեւ Ադրբեջանն է այդպես ուզում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսլայիլ Ալփեր Ջոշքունը, հաղորդում է ԱՊԱ-ն:

Դեսպանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ցանկացած ոլորտում: «Ադրբեջանն ունակ է ամրապնդել իր պաշտպանության ոլորտը, եւ մենք կաջակցենք նրան այդ հարցում»,-նշել է Ջոշքունը:

Այս նյութը դիտել են - 1466 անգամ