Կկուն. CHI
2018-02-20 02:10:00

Լուսանկարը՝  Hayastan24-ի 

Երեւանի ավագանու ՀՀԿ անդամ Նաիրա Նահապետյանը, խոսելով քաղաքապետարանում ավագանու նիստին կատարվածի մասին, ասել է. «Իսկ ինչպե՞ս կգնահատեիք, որ այդ ազոտային թթուն լցներ մեր վրա։ Աննորմալ մարդիկ եկել են դահլիճ ու խանգարում են մեր աշխատանքը։

Նաիրա Նահապետյանը, փաստորեն, իրենց մոտեցող փակ տարա տեսնելիս «կիսլատա» է պատկերացնում։ Եվ շատ ճիշտ է անում։ Արժանի են։ Եվ ինքը` Նաիրա Նահապետյանն էլ գիտի դրա մասին։ Մանավանդ այն, որ այդ գործը պետք է սկսել Տարոն Մարգարյանից։

Բայց, ինչպես գիտենք, տարայում եղածն ընդամենը կոյուղաջուր էր` մի բան, որը խիստ բնութագրական է Նաիրա Նահապետյանի կուսակցությանը։ Գուցե դրանից է, որ իրենց սփռած հոտին առերեսվելիս սուր սրտխառնոց են ունեցել։

Կկուն, հայտնի բան է, իր հոտից միշտ բեխաբար է։ 

Այս նյութը դիտել են - 8855 անգամ