Մարտուև Գրիգորյանը պարծենում էր իր «պիտբուլ» տեսակի շներով
2016-01-29 09:34:00

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Հ2 հեռուստաընկերության եթերում «Չէին սպասում» հաղորդման ժամանակ Աժ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարտուև Գրիգորյանը, որը Գյումրիում քաղաքապետ դառնալու ցանկություն ունի, պարծենում էր իր «պիտբուլ» տեսակի շներով և հայտարարում, որ դրանք շնամարտի են մասնակցում ու արդեն մեծ անուն ունեն։ Սա հատկապես ուշագրավ է, քանի որ նման հայտարարություն է անում Աժ պատգամավորը, այն էլ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, որը կոչված է բնությունը և կենդանիներին պաշտպանելուն և չգիտի, որ շներին չի կարելի «կռվացնել»՝ դա դաժան վերաբերմունք է կենդանիների նկատմամբ։ Հետաքրքիր է՝ այս հաղորդումը դիտե՞լ են բնության և կենդանիների պաշտպանները»,–գրում է թերթը։

Այս նյութը դիտել են - 3725 անգամ