Լոս Անջելեսի Հայությունը՝ Տարոն Մարգարյանի, Գոռ Վարդանյանի եւ Մյուսների Մասին
2018-02-15 09:46:00

«Տարոն Մարգարյանը պետք է հրաժարական տա», «Գոռ Վարդանյանը ճիշտ կանի Լոս Անջելես ընդհանրապես չգա», «Պետք է բոյկոտել Գոռի դպրոցը», «Նրանք պետք է հայտնվեն բերդում․․», «Պետք է Զարուհուն թեւ ու թիկունք լինենք, որ նրա գլուխը չուտեն»․․․ Այս մեջբերումները միայն ամենամեղմ ձեւակերպումներն են կապված Երեւանի ավագանու նիստում կատարվածի նկատմամբ Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցների կողմից հնչած հայտարարությունների։ Հեռախոսազանգերի տեղատարափի, Զարուհի Փոստանջյանի հետ Նուբարաշենից ուղիղ կապի եւ անընդհատ հնչող դատապարտող խոսքերի ու առաջարկությունների արդյունքում 30 Րոպեանոց ծրագիրը դարձավ 90+ եւ կարող էր շարունակվել ավելի։ Խնդրում ենք լինել համբերատար, դիտել այն մինչեւ վերջ եւ գրանցել Ձեր վերաբերմունքն ու մեկնաբանությունները՝ comment-ների բաժնում։

Այս նյութը դիտել են - 16453 անգամ