ՊԱՐՈՆԱՅՔ, ԿԱՆԽԵՔ ԱՐՏԱԳԱՂԹԸ, ԱՂԵՏ է...
2018-02-11 20:23:00
ՄԱՐԴԱՎԱՅԵԼ ՊԱՀԵՔ ՁԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Այսպիսի աղետ,այսքան արտագաղթ մեկ էլ 1915-ին է եղել:
Վա՜յ, Հայրենիք....
Երեկ մի բուժաշխատող ասաց,թե օրեկան քանի ընտանիք է բժշկական փաստաթուղթ հանում՝ երկիրը լքելու համար:
Հայաստանում մնացող թանկագին ազգակիցներ, մեր անկայուն սոցիալական վիճակն ու սողացող պատերազմական կորուստները, մեզ աստիճանաբար կտրում են մեր արմատներից, մեր հայրենիքից, որի մասին նույնիսկ ազերիների 6-րդ համագումարում ասել էր նրանց երկրի՝ նախագահը: Այո, նա նավթ ու խավիար ունի, բա մենք ինչե՜ր ունենք՝ ոսկի, պղինձ, մոլիբդեն, թերթաքար, տուֆ, աղ, խմելու քաղցրահամ ջուր, հանքային ջուր, պեռլիտ....և ամենակարևորը՝ հայի զարգացած ուղեղ, գիտական պոտենցիալ: Ասեք, եղբայրներ, այս ամենը հայրենիքի նկատմամբ կարող էր չէ <> ու կամուրջներ ստեղծել, իր ժողովրդին՝ իր երկրին սիրել տալու համար:
Ովքեր են խժռում երկրի հարստությունը, ինչու է հայը փախչում իր հայրենիքից, որքան կարելի է գաղթական դարձնել սեփական ժողովրդին, ուշքի եկեք, կանխեք արտագաղթը, մի թույլ տվեք ,որ մեր թշնամին նույնիսկ երազի այդ մասին, մի քիչ սիրեք ձեր ժողովրդին.... Հայրս մշեցի մարդ էր, ասում էր՝ Թասիբը գցեցին շանը, չկերավ, ուր է ձեր թասիբը....
Ռուզան Ասատրյան
Այս նյութը դիտել են - 4398 անգամ