Հ.Աբրահամյանը չի հավատում, որ իր դեմ պատվեր իջեցնողները Գրիգորյան եղբայրներն են
2018-02-09 00:52:00

 Արդեն երկու օր է` լրատվականներից մեկը փորձում է տարատեսակ հարցերի շուրջ հնարավորինս բացասական ձևով հոլովել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անունները:

Ըստ շրջանառվող լուրերի՝ պատվիրված նյութերի հեղինակը ո՛չ ավել, ո՛չ պակաս Արամայիս ու Արայիկ Գրիգորյաններն են: Թեմայի շուրջ Past.am-ը կապ հաստատեց Հովիկ Աբրահամյանի հետ:

Հարցին՝ արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ Ձեր դեմ ուղղված հոդվածները պատվիրված են Գրիգորյան եղբայրների կողմից, Հ. Աբրահամյանը պատասխանեց. «Դա անհեթեթություն է: Ես չեմ հավատում»:

Այս նյութը դիտել են - 5760 անգամ