Հերթական սկանդալն է հասունանում՝ սփյուռքահայ գործարարին «քցելու» թեմայով Hraparak
2018-02-08 21:54:00

«Հրապարակ» թերթը գրում է. «Հերթական սկանդալն է հասունանում՝ սփյուռքահայ գործարարին «քցելու» թեմայով:

ՍԴՀԿ վարչության անդամ, ՀՀ և Մեծ Բրիտանիայի քաղաքացի Մանուկ Շխրտմյանը 2011-ից պայքարում է իր նախկին գործընկերներին տված 860 հազար դոլարը վերադարձնելու համար: Գումարի մի մասը գոյացել է Քոչարի վրա գտնվող ներկերի խանութի վաճառքից, որի կեսը չի ստացել, մյուս մասը համատեղ հյուրանոցի վերանորոգման վրա է ծախսել և կրկին հետ չի ստացել: Խնդիրը վերջերս հասել է դատախազություն:

Շխրտմյանը մեզ ասաց, որ իր նախկին գործընկերների թիկունքին բարձրաստիճան պաշտոնյաներ են, և խոստացավ առաջիկայում անուններ տալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս նյութը դիտել են - 5613 անգամ