Պարզվում է,որ նախարար Ալթունյանի աղմկահարույց այս որոշումը ձախողվել է. Hayeli:
2018-02-08 00:57:00
Հայաստանում տխրահռչակ Գարդասիլ պատվաստանյութի շուրջ իրարանցման պատճառով մասնագետները պարբերաբար հանդես էին  գալիս տարբեր  պարզաբանումներով՝ փորձելով լույս սփռել այս հարցի վրա և համոզել, որ պատվաստանյութի մեջ ոչ մի վատ բան չկա։

Եվ ահա անցյալ տարվա վերջին ամսին որոշվեց. Հայաստանում դեկտեմբերից պատվաստումների օրացույցում նոր պատվաստում է ներառվելու: Դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից սկսած կներդրվի մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը (ՄՊՊ), որն առավել հայտնի է արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստանյութ անվամբ: Այս մասին որոշումն ընդունվել էր  2017-ի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած կառավարության նիստում:

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել էր , որ պատվաստումներն իրականացվելու են 13 տարեկան աղջիկների շրջանում՝ 2 դեղաչափ սխեմայով, 6 ամիս ինտերվալով: Ըստ նրա՝ վերջինս համահունչ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական դիրքորոշմանը, համաձայն որի պլանային պատվաստումներն առաջարկվում են 9-14 տարեկան աղջիկներին՝ 2 դեղաչափ սխեմայով: Նախատեսվում է պատվաստել  13 տարեկան 16 հազար աղջիկ:

Hayeli.am-ը կապ հաստատեց երևանի տարբեր պոլիկլինիկաների հետ՝պարզելու համար ,թե ինչ փուլում է և ինչ ընթացք է ստացել աղմուկ հանած այս որոշումը:

Պարզվում է,որ նախարար Ալթունյանի աղմկահարույց այս որոշումը ձախողվել է:

Բոլոր բուժհաստատություններից մեզ փոխանցեցին,որ ծնողները հրաժարվում են պատվաստումից,և քանի որ այն կամավոր է, ծնողներին պարտադրել չեն կարող:

Այս նյութը դիտել են - 4083 անգամ