Ծառուկյան դաշինքը կմիանա ԵԼՔ-ի ստորագրահավաքին Hayeli
2018-02-05 23:27:00

«Հայելի»-ն գրում է. ԱԺ այսօրվա նիստին Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք նախաձեռնել են թանկացումների դեմ փետրվարի 16-ին հրավիրել ԱԺ արտահերթ նիստ` քննարկելու «Հարկային օրենսգրքում» մի շարք փոփոխություններ թանկացումներ դեմ արտահերթ նիստ 27 ստորագրություն։

Ով ուզում է, միանալ մեր նախաձեռնությանը, ձեւաթուղթը մեզնից կարող է վերցնել»։ ԵԼՔ-ը ստորագրում է, եւ ընդհանուր 27 ստորագրություն է անհրաժեշտ թանկացումների հարցով արտահերթ նիստ կազմակերպելու համար։

ԱԺ փոխնախագահ, Ծառուկյան խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ Ծառուկյան դաշինքը կմիանա ԵԼՔ-ի ստորագրահավաքին։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կատակեց. «Աչքներս լույս լինի, մի հատ էլ արտահերթ նիստ ենք անելու»։

Այս նյութը դիտել են - 3838 անգամ