Կուրյոզ` Ազգային ժողովում. նման բան ոչ ոք չէր սպասում
2018-02-05 09:41:00
Սովորաբար,երբ խոսք է գնում պետական կառավարման համակարգի թերիության, էֆեկտիվ պետության բացակայության մասին, հաճախ որպես երկրի զարգացման հիմնական խոչընդոտ նշվում են այն բոլոր օբյեկտիվ գործոնները, որոնք թույլ չեն տալիս Հայաստան պետությանը դառնալ 21-րդ դարի չափանիշներին համապատասխան երկիր: Այդ խոչընդոտների մասին տեղյակ են բոլորը՝ աշխարհաքաղաքականությունից մինչև բնակչության թվաքանակի հետ կապված անլուծելի դարձած պրոբլեմներ:
Ցավալի է, սակայն, որ ոչ միշտ է ուշադրություն դարձվում հատկապես կադրային ճիշտ քաղաքականության խնդրին, որի պատճառով է նաև, որ այդպս էլ չենք կարողանում արդյունավետ, զարգացող երկիր ունենալ:
Ինչպես տեղեկանում ենք հայաստանյան մամուլից, փետրվարի 5-ին ԱԺ տեղեկատվության և վերլուծության վարչությունում անցկացված ատեստացիայի արդյունքում վարչության պետ Մարուսյա Ասատրյանը և պետի տեղակալ Արուսյակ Քանանյանը բոլորի համար անսպասելիորեն չեն անցել համապատասխան ատեստացիան. կտրվել են՝ ի տարբերություն շատ ավելի ցածր պաշտոն զբաղեցնող իրենց ենթակա աշխատակիցների:
Այս միջադեպը դիպուկ կերպով բնութագրում է այն իրական վիճակը, որն այժմ ստեղծվել է երկրի պետական կառավարման ողջ համակարգում:
Թվում է՝ ավելի կարևոր ու պատասխանատու պաշտոն զբաղեցնողները պետք է իրենց գիտելիքների մակարդակով անհամեմատելի բարձունքում գտնվեն՝ համեմատած ենթակաների: Նորմալ երկրներում, անկասկած, ամեն բան հենց այդպես է: Այնինչ Հայաստանն այդպես էլ չի կարողանում ձերբազատվել «շեֆի ֆենոմեն» կոչվող երևույթից, երբ ղեկավարը, հակառակ տրամաբանության, շատ ավելի պակաս գիտելիքների կրող է հանդիսանում, քան նրա ենթակաները, ինչի պատճառով,բնականաբար, տուժում է պետական կառավարման համակարգն ու դառնում պակաս արդյունավետ:
Իսկ թե հատկապես որն է այս հակաբնական երևութի բուն պատճառը, դժվար չէ կռահել. կոռուպցիան է այս ամենի հիմքում ընկած: Համապատասխան գումարը վճարում ես ու պաշտոն ես գնում՝անկախ այն բանից,թե ուղեղիդ պարունակությունը որքան է,որքանով ես համապատասխանում այս կամ այն պաշտոնին: ԱԺ-ում գրանցված յուրատեսակ կուրյոզային դեպքը ևս մեկ անգամ ի ցույց է դնում հայաստանյան դառն իրականության թաքնված կողմերըմ,որոնց դեպ այսօր փաստացի ոչ մի պայքար չի տարվում, իսկ թե որքան այսպես, մնում է միայն կռահել:
Ալեքսանդր Գրիգորյան
Այս նյութը դիտել են - 4220 անգամ