Կուլ մի գնացեք թշնամու խայծերին
2018-02-01 22:45:00
Վերջին շրջանում հայոց բուն հայրենապաշտներին արժեզրկելու միտում եմ տեսնում: Էլ ուրիշ բան չունենք մտածելու՜..
Եվ հայ ժողովրդի մեծ ռահվիրա Գարեգին Նժդեհը և մեծ վիպասան, հայերնագետ Րաֆֆին հայ մտավորականության բացառիկ կերպարներից են, որոնց իմաստուն մտքերն ու ուղղորդումները մեզ օգնել են ճանաչել մեր ազգային արժեքները, անցյալը, ներկան, հայի դիմադրության ուժը և ինքնապաշտպանության հնարքները:
Մեր աներևույթ թշնամին աննկատ սողոսկելով մեր ոգեղեն աշխարը, հիմա էլ փորձում է մեզնեց պոկել մեր ոգու արյունատար երակները:
Կուլ մի գնացեք թշնամու խայծերին:
Տեսել եք որևէ հրեա, կամ ադրբեջանցի իր ազգի նվիրյալի մասին որևէ նսեմացնող տողով հանդես գա...Նրանց կենսագրության խորքերը փորփրելուց առաջ, ապրեք նրանց ժամանակաշրջանի մամլիչի տակ...90-ականներից մինչև օրս, էլ չեմ խոսում 37 թվականների սադիզմի մասին, բազմաթիվ դեպքեր եղել ու կան, որոնց մասին խոնարհաբար լռում եք:
Եթե հայ ազգի երկու հերոսներն էլ ողջ լինեին՝ հանձինս Գարեգին Նժդեհի ու Րաֆֆու,ոչ մեկդ չէիք համարձակվի մեկ բառ անգամ ասելու:
Հարգենք մեր հոգևոր արժեքները, նրանք մեր մեծերն են և շատ զգույշ լինենք Հայաստանում բուն դրած այն խմբերից, որոնց նպատակը մեզ մեր մեջ ոչնչացնելն է....
Ռուզան Ասատրյան

 

Այս նյութը դիտել են - 3788 անգամ