Ով կփոխարինի Վ. Գասպարյանին Politik
2018-01-31 15:47:00

«Politik »-ը գրում է. 2018թ.-ի ապրիլից հետո արմատական բարեփոխումներ են սպասվում նաև ՀՀ Ոստիկանության համակարգում:

Ոստիկանությունից առանձնացվելու են համայնքային ոստիկանությունը, վիզաների ու անձնագրերի վարչությունը ու ճանապարհային ոստիկանությունը։

Ոստիկանությունը դառնալու է քրեական ոստիկանություն, որի ղեկավարի պաշտոնին այս պահին իշխանությունները տեսնում են Աշոտ Գիզիրյանին, ով նախկինում ևս աշխատել է ոստիկանության համակարգում, ինչպես նաև 2010թ.-ից մինչև 2013թ.-ը եղել է Շիրակի մարզպետ:

 Նշենք, որ ապրիլից գործելու է նաև  ներքին գործերի նախարարություն, որի նախարարի հնարավոր թեկնածուն է Արթուր Օսիկյանը, ով օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, ազատվեց Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից:

Այս նյութը դիտել են - 4865 անգամ