Ապրիլից հետո վարչապետի նստավայրը դառնալու է նախագահի ներկայիս նստավայրը Բաղրամյան 26-ում
2018-01-29 14:12:00

ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնական շրջանառության մեջ է դրել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Օրենքի նախագծի համաձայն՝ նախագահական նստավայրի հասցեն Մաշտոցի պողոտա 47-ն է: Այս հասցեում այժմ տեղակայված է Կառավարության ընդունելությունների տունը:
Նախագահը կունենա ծառայողական առանձնատուն Երեւանում` Ձորափի 74, 4-րդ մասնաշենք:
Ըստ նախագծի՝ ապրիլից հետո վարչապետի նստավայրը դառնալու է նախագահի ներկայիս նստավայրը Բաղրամյան 26-ում:

Այս նյութը դիտել են - 7181 անգամ