ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
2018-01-27 20:37:00

Սիրելի´ էջմիածնեցիներ, հարգելի´ հայրենակիցներ
Հունվարի 28-ին մեր ժողովուրդը, արդեն 26-րդ անգամ, սիրով ու հպարտության անսահման զգացումով նշում է իր նորօրյա պատմության ամենափառավոր տոներից մեկը` հայոց ազգային բանակի ծնունդը:

Մեր բանակը հասակակիցն է Հայաստանի երրորդ Հանրապետության: Եվ դա միանգամայն բնական է ու օրինաչափ, քանզի նրա գլխավոր առաքելությունը երկրի անկախության ու անվտանգության ապահովումն է: Եվ, հուրախություն յուրաքանչյուր հայի, մեր փառապանծ զինված ուժերը պատվով ու անթերի կատարեցին իրենց վերապահված այդ սրբազան առաքելությունը:

Մեր բանակը ծնունդն է մեր ժողովրդի հավաքական իղձերի ու երազանքների, ուստի պետք է մշտապես յուրաքանչյուրիս սիրո, գուրգուրանքի ու հոգածության կիզակետում լինի: Մենք առավել եւս հպարտանալու իրավունք ունենք մեր բանակով, քանի որ նրա կազմավորման, կայացման ու հզորացման գործում անգնահատելի է էջմիածնեցիների դերը` զորավարից մինչեւ շարքային:
Հարգելի´ բարեկամներ, այս հրաշալի օրվա առիթով առաջին հերթին շնորհավորում եմ բոլոր երկրապահ-ազատամարտիկներին, հայրենիքի հանդեպ իրենց զինվորական պարտքը կատարած, ինչպես նաեւ այսօր ծառայության մեջ գտնվող տղաներին, նրանց ծնողներին, հարազատներին ու, վերջապես, մեզ` բոլորիս:
Փա´ռք ու խոնարհում մեր երկրի անկախության ու բանակի կայացման ճանապարհին նահատակված բոլոր հերոսների հիշատակին:
Թո´ղ հավերժ կեցցե մեր հերոսական բանակը:
Հարգանքներով`
Էջմիածնի քաղաքապետ` Կ. Գրիգորյան

Այս նյութը դիտել են - 7200 անգամ