ՀԵՐԹԸ ԻՐԱՆԻՆ ՀԱՍԱՎ...ԶԳՈՒՅՇ ԼԻՆԵՆՔ
2018-01-02 21:12:00
Թմբիրից դուրս գալու ժամանակն է... 
Սեղանատոնն արդեն պետք է նահանջի:Մեր հարևան երկրի՝ Իրանի տանը մեծ խառնակչություն են մոգոնել գունավոր հեղափոխության հրահրիչները: 
Այդ հին ու հզոր երկիրը, ինչպիսին ժամանակին Իրաքն էր, որի բացառիկ մշակութային թանգարանը մի գիշերում թալանվեց՝ համաշխարհային պատմության գաղտնիքները սեփականացնելու նպատակով: Ծրագրերը շա՜տ հեռու են գնում, Իրանը հարուստ է ոչ միայն իր հզոր անցյալի թանգարաններով, այլև նավթով ու ծովային ելքերով, նա Կովկասի համար վահան է, հայերիս համար՝ և ծայրահեղ պահերին և հիմա շատ լուրջ հենարան: Չմոռանանք, որ 90-ականներին, երբ թուրք ադրբեջանական և ռուս ու նաև մուսուլմանական աշխարհի վարձկանները մեզ աքցանի մեջ էին առել, Իրանը հին արիական արյամբ , ձեռք մեկնեց մեզ: Այսօր էլ՝ պաշտպանելով գոնե իր սահմանները, Իրանը թույլ չի տալիս մասշտաբային պատերազմներ Հայաստանի դեմ... Տնտեսական շատ զարգացումներ մենք կարող էինք ունենալ Իրանի աջակցությամբ, եթե , ժամանակին ամեն ինչ, հանուն սեփական գրպանի, չզիջեինք՝ ,,Գույք պարտքի դիմացով,, և մեզ չդնեինք հավերժական վասալի կարգավիճակում...
Ինչևէ՝ մեր դիրքորոշումը մեկն է. Իրանի խաղաղությունը, խիստ անհրաժեշտ է, շրջափակման մեջ գտնվող մեր երկրի հարաֆային դարպասների հնարավոր ապահովության համար:
Շատ մեծ է փոքր Հայաստանի դերը ՝ նա քաղաքական այն միջուկն է, որի դիվանագիտական ամենափոքր սխալն անգամ 
մեզ կանգնեցնելու է աշխարհատիրության մոլուցքով տարված միջազգային գիշատիչների դեմ անհավասար պայքարի առաջ...
Ռուզան Ասատրյան
Այս նյութը դիտել են - 7692 անգամ