ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ Ս. ՍԱՐԿԻՍՈՎԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
2017-12-29 22:24:00
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ Ս. ՍԱՐԿԻՍՈՎԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Ավարտին է մոտենում 2017 թվականը, որը հայոց տարեգրության մեջ ևս մեկ քայլ էր մեր պետականության ամրապնդման, մեր հայրենիքի հզորացման ճանապարհին:
Գալիք՝ 2018 թվականին Հայաստանն անցնելու է կառավարման խորհրդարանական համակարգին, որը էլ ավելի կամրապնդի ժողովրդավարական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ձևավորման զարգացման հիմքերը:
Տարեմուտի և Սուրբ Ծնունդի այս նվիրական պահին կցանկանայի հատկապես կարևորել մեր ժողովրդի միասնականության նշանակությունը մեր ազգային իղձերի իրականացման գործում:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի առթիվ, մաղթում առողջություն, անձնական երջանկություն և բարեկեցություն:
Թող գալիք` 2018 թվականը մեր երկրի համար լինի խաղաղության և հզորացման տարի՝ ի նպաստ մեր հայրենիքի և ի շահ համայն հայության:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Այս նյութը դիտել են - 13774 անգամ