Արայիկ Խանդոյանը հացադուլ է հայտարարել Armtimes
2017-12-29 13:18:00

«Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը  հացադուլ է հայտարարել: Այս մասին քիչ առաջ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությանն ահազանգեց «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը:

«Արայիկ Խանդոյանը, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, տեղափոխվել է պատժախուց։ Տեղափոխման պահին նա հացադուլ է հայտարարել, որով իր բողոքն է արտահայտում իր նկատմամբ կիրառվող հետապնդումների դեմ, և նաև՝ իր համերաշխությունը հացադուլավորներ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։

Նշենք, որ վերջիններս արդեն տաս օրից ավել գտնվում են հացադուլի մեջ, և տեղափոխվել են ոչ թե հացադուլավորների համար նախատեսված խցեր, այլ՝ պատժախցեր, որտեղ տիրում են անմարդկային պայմաններ։ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը պահանջում են իրենց տեղափոխել Արմավիր ՔԿՀ, սակայն Նուբարաշեն ՔԿՀ-ի ղեկավարությունը անհիմն պատճառներով ձգձգում է հարցի լուծումը։

Արայիկ Խանդոյանը հացադուլ հայտարարելով պահանջում է շուտափույտ կերպով բավարարել Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի պահանջները և նրանց տեղափոխել Արմավիր ՔԿՀ։  Փաստորեն երեք Սասնա Ծուռ Նոր տարին կդիմավորեն հացադուլի մեջ՝, ցուրտ և մարդկային պայմաններից զուրկ խցերում»,- տեղեկացրեց նա։

Այս նյութը դիտել են - 8807 անգամ