Ներկայացվել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի 2017 թ. գործունեության հաշվետվությունը
2017-12-26 13:38:00

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» (ՌՆԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ:
Օրակարգային հարցերի շրջանակում ներկայացվել է ՌՆԿ 2017 թ. գործունեության հաշվետվությունը և քննարկվել են 2018 թ. անելիքները:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանն իր զեկույցում անդրադարձել է ընթացիկ տարում հանրային կառավարման, հարկային և մաքսային վարչարարության, զբոսաշրջության, կրթության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ կատարված և կատարվող աշխատանքներին: Մտքերի փոխանակության ընթացքում հոգաբարձուների խորհրդի անդամները քննարկել են նշված բնագավառներում նախաձեռնված ծրագրերի ընթացքին, միջանկյալ արդյունքներին, գերատեսչությունների հետ համագործակցությանն առնչվող հարցեր, ներկայացվել են հետագա անելիքներին վերաբերող առաջարկություններ: Խորհուրդն ի գիտություն է ընդունել ՌՆԿ 2017 թ. գործունեության հաշվետվությունը:
Վարչապետ Կարապետյանն արդյունավետ է գնահատել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գրեթե մեկամյա գործունեությունն ու նաև շնորհակալություն հայտնել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին ակտիվ համագործակցության համար՝ նշելով, որ 2018 թ. պետք է էլ ավելի մեծ թափով և էներգիայով շարունակել աշխատանքը:

Այս նյութը դիտել են - 10216 անգամ