ԻՆՉ ԵՄ ԽՆԴՐՈՒՄ ՁՄԵՌ ՊԱՊԻՑ.....
2017-12-26 12:24:00

Մենք էլ մեծ մանուկներ ենք Ձմեռ պապ , ուստի 
մի խնդրանք էլ ես ունեմ.

Սիրելի Ձմեռ պապ, քո սիրտը ինչպես է հանդուրժում, որ Նախիջևանում, ուր թաղված է Նոյ Նահապետը, թուրքեր են վխտում և հողը մաղել են՝ մեր նախնիների ոսկորներն ու գանձերը ջրի երես հանելու համար: Ամեն անգամ այդ կողմով անցնելուց, սիրտս մղկտում է մեր սուրբ հողը օտարին թողնելու մտքից ու նրանց զենք ու զրահը մեր քթի տակ տեսնելուց:

Մի առաքելություն արա, ամենակարողդ մանուկների, ետ վերադարձրու մեզ մեր էթնիկ տարածքները՝ Արևմտյան Հայաստանը նորից վերամիավորիր Մեծ Հայքի տարածքում, չմոռանաս Արցախին:

Մեծ և հզոր Հայաստանս նորից ուզում է իր հայրական արդար տանը՝ Հայքում ապրել: Ուզածս մեծ բան չէ քո համար,որ հաշվես այդ երազանքով քանի՜ սերունդ քանի՜ հազար տարի է կորցրել...

Ամենակարող պապ, այս խնդրանքս անցած, գնացած , ներկա ու գալիք սերնդի անունից է, ովքեր հայ են եղել,մնալու են և գալու են, որպես պահանջատեր...

Այ այն ժամանակ մեծ մանուկս կասի, որ իսկական Ձմեռ պապ ես, թե չէ...
Ռուզան Ասատրյան

Այս նյութը դիտել են - 7156 անգամ