Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին
2017-12-21 10:02:00

Փարիզում այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ:

Նախարար Նալբանդյանը շնորհավորեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Հայաստանի քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հմուտ կառավարումը էական նշանակություն կարող է ունենալ Կազմակերպության հիմնական նպատակների իրականացման գործում:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար Օդրի Օզուլեն կարևորեց Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքներում։

Զրուցակիցները քննարկեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի միջև համագործակցությանը, Կազմակերպության գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական նպատակների՝ մասնավորապես գիտության, կրթության և մշակույթի բանագավառում համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարարի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի զրույցի ընթացքում նշվեց, որ կազմակերպության անհարկի քաղաքականացումը չի բխում կառույցի շրջանակներում արդյունավետ համագործակցության շահերից։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՖՄԿ համատեղ ծրագրերի իրականացման շուրջ: Այս համատեքստում Օդրի Ազուլեն բարձր գանահտեց երևանյան գագաթաժողովի կարգախոսի և քննարկման հիմնական թեմաների ընտրությունը։ 

Այս նյութը դիտել են - 11367 անգամ