ՄԱՅՐԱԶՈՐ ՀԱՅՈՑ ՄԱՅՐԵՐԸ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ...
2017-12-20 23:14:00

Գալիք տարվա տարեմուտին՝ մայրական մեր օրհնությունը հայոց ազգին: Հայ ազգը եղել է, կա, ու կլինի, եթե մոտ լինի իր աստծուն և բանականությանը: Այս տարի, եթե մի լավ բան պիտի լինի, թող մեր ազգի ու ժողովրդի համար լինի:

Սիրելի մայրեր.

Մենք 90-ականներից որդեգրեցինք մեր պետության անկախությունը և մեր մայրական համբերությամբ կարողացանք դիմագրավել անմարդկային ու մարդկային բազում դժվարությունների:Որպես ցեղի օջախի վառվող կրակ, հայ կնոջ ուժն ու դիմադրությունն անհորիզոն է: Ազգի գոյության բանալին ու ճակատագիրը ,այո, Ձեր փոքրիկ, սակայն արեգակի նման ջերմ սրտի մեջ է:

Հավաքվենք մեր ազգային իմաստության վեհ ու անվտանգ գոյատևումի ծրագրերի շուրջ, , հեռու պահենք մեր զավակներին օտար մոլորություններից, մեր անպաշտոն ու պաշտոնյա զավակներին ուղղորդենք դեպի լույս ու բարություն, ամուր պահենք ,,Գազանի,, բերանից պոկած այն մի կտոր հողը, որ կոչվում է՝ Հայաստան:

Մայրերս ամեն ինչ կարող ենք՝ մենք են ծնել ու սնել մեր սիրած ու չսիրած քաղաքական գործիչներին, անպատասխանատու ու պատասխանատու իրավաբաններին ու բժիշկներին, հանցագործին ու ազգային հպարտություն ՝ հերոսին: Եթե նրանք խոտոր ճանապարհով են գնացել՝ մենք ենք թերացել... Մենք ՝ հայ մայրերս տկարանալու իրավունք չունենք, նահանջելու իրավունք չունենք, քանզի մայրական զգոնությունն է երկրի ուժը. երբեք մեր զավակների մոտ շշուկով անգամ չասեք երկիրը երկիր չէ, երկիրը հրաշք է, նրան ճանաչել ու սիրել է պետք և այդ սիրո էներգիան ձեր սրտի մեջ է... Նրանք են այս երկրի տերը, բայց ոչ հրեշը...մենք ենք մեր երկրի տերը, սիրելի Մայրեր...

Ռուզան Ասատրյան

Այս նյութը դիտել են - 8352 անգամ