Գլենդելի հայության «աստղային» թաղամասում Ավետ Բարսեղյանն առանձնատուն գնելու փնտրտուքների մեջ է եղել
2017-12-19 11:25:00

Օրերս ԱՄՆ-ում տեսել են հայտնի երգահան Ավետ Բարսեղյանին ու ընտանիքին, որը Գլենդելի հայության «աստղային» թաղամասում առանձնատուն գնելու փնտրտուքների մեջ է եղել։

Նկատենք, որ այդ թաղամասում են ապրում Հայաստանից արտագաղթած հայ աստղերը՝ Արմինկան, Հայկոն, Արման Հովհաննիսյանը, Էմմին եւ այլք։

Արդյոք երգահանն էլ է պատրաստվում արտագաղթել, սա զարմանք է առաջ բերում, որովհետեւ Ավետ Բարսեղյանը Հայաստանում  ամենաարտոնյալ եւ մեծ հնարավորություններ ունեցող արտիստների շարքում է, նրա եւ առաջին տիկնոջ ջերմ հարաբերությունների մասին էլ բոլորը գիտեն։

Այս նյութը դիտել են - 8886 անգամ