ՍՐՏՈՎ ԽՈՍԵՆՔ ԵՐԿՐԻ ՀԵՏ ՍԻՐԵԼԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ
2017-12-12 22:15:00
Տարին մոտենում է ավարտին, այս մեկն էլ կավելանա դարերի շերտին, իր հետ տանելով նոր կադրային ջարդերը, գարդասիլային ու ամուլսարային թունավորումները, արտագաղթի անվերջանալի հոսքերը, գործազրկության գորշ ու անանցողիկ ստվերները... Ամեն բան անցողիկ է, ասում էր հայրս...
Ինչ կուզենայի՝
Ձեր դեմքերին չտեսնել ապրելու վախը, այն կարծրացած թախիծը, որ անցյալ դարն է դրոշմել, երկրում տեսնել երկիր ու ժողովուրդ սիրող ավագանի, որ 80-ամյա տատիկը անտառից շալակով ցախ չտաներ տուն, երկրում՝ օտարի դուրս գրված թերմացքը էժան բերելու ու խեղճ ու կրակ իր ժողովրդին թանկ վաճառելու փոխարեն, գարծարաններ բաց արվեր, արհեստական պաշտոն զբաղեցնողները վերածվեին սրտացավ ու հոգատար որդիների՝ լսեին խոպանի վերածվող հայկական քաղցրահամ ջրերով ոռոգվող ու այսօր ամայացած , լքված ու մոռացված հողերի աղաղակը, երկրի բոլոր օգտակար ռեսուրսները ծառայեցնեին ոչ թե գույք պարտքի դիմաց երկրաքանդ մտածողությամբ, այլ՝ գույք, հանուն ժողովրդի բարօրության սկզբունքով, ժողովրդից քամած միլիարդները ետ հոսեին ժողովրդական երակներ, կիսգրագետ,թիմային հոխորտացողներին փոխարինեին՝ երկրի ամեն ընկած զինվորի, ամեն փուլ եկած պատի, երկրից հեռացող ամեն անհատի համար մտահոգ հայորդիներով...այս ու շատ բաներ, որ դժվար չէ իրականություն դարձնել, պարզապես պետք է մտածել, որ երկրիդ հզորությունն է ազգիդ ու որդիներիդ ապագան և ամենակարևորը՝ սա մեր երկիրն է:
Միայն բարին՝ հայոց աշխարհին...
Ռուզան Ասատրյան
Այս նյութը դիտել են - 8001 անգամ