Շնորհակալագրեր Էջմիածնի պատիվը բարձր պահելու համար.
2017-12-11 01:44:00

էջմիածնի պատիվը բարձր պահող յուրաքանչյուր ոլորտի ներկայացուցիչ չի վրիպում քաղաքային իշխանության կողմից:

Հերթական անգամ հյուրընկալեցինք սպորի եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչների` գրանցած հաջողությունների համար պարգեւատրելու առթիվ:

Փայլուն հաղթանակներ գրանցած սաներին` ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանին, եռամարտիկ Արթուր Հակոբյանին եւ նրանց մարզիչներին խրախուսեցինք դրամական պարգեւներով, իսկ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին շնորհակալագրեր հանձնեցինք:

Եռամարտի հայկական ֆեդերացիայի կողմից շնորհակալագրի արժանացա նաեւ ես` մարզիկներին աջակցելու եւ սպորտը խթանելու համար:

Այս նյութը դիտել են - 8516 անգամ