Այովայի ընտրաժողովները նախագահի տեղի հավակնորդների առաջին քննությունն են դառնալու
2016-01-27 09:48:00

ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավի այս փուլում հանրապետականների շարքում դեռեւս առաջին տեղում է Դոնալդ Թրամփը, չնայած իր վիճահարույց մի շարք հայտարարություններին, վիրավորական մեկնաբանություններին ու ինչպես շատերն են ասում, ներկա ու արտաքին քաղաքականության մասին սահմանափակ գիտելիքներին: Ու այսքան ժամանակ առաջին տեղում մնալու հանգամանքը իրեն իսկ փոխանցել է արդեն անշրջելիորեն առաջինը լինելու համոզմունքը: Այս մասին է վկայում նրա հետեւյալ հայտարարությունը. “Եթե այսօր ես կանգնեի Նյու Յորքի Հինգերորդ պողոտայում ու կրակեի ինչ որ մեկի, միեւնույնն է, որեւէ քվեարկողի ձայն չէի կորցնելու”:

Ժողովրդականություն վայելելու գործոններից մեկը անօրիանական փախստականների նկատմամբ նրա կարծր կեցվածքն է. “Տնտեսկան նման պայմաններում մենք չենք կարող թույլ տալ, որ մեր աշխատատեղերը փոխանցվեն նրանց, ովքեր չեն ուզում այստեղ մուտք գործել օրինական եղանակով”:

Սակայն չնայած իր երբեմն չափից մեծ վստահությանն ու հպարտությանը, Թրամփն ընդունում է, որ հաղթելու համար կարեւոր պայման են Այովայի ընտրաժողովները: “Ես իրապես ուզում եմ հաղթել Այովայում”, ասել է Թրամփն իր աջակիցներին:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Այս նյութը դիտել են - 1276 անգամ