USArmenianews.com լրատվական կայքը դարձավ 2 տարեկան
2017-12-01 15:55:00
 Խոսք` հոբելյանական օրվա առթիվ 
Դեկտեմբերի 1- ին լրանում է USArmenianews.com կայքի հիմնադրման 2 տարին : 
Պետք է խոստովանել , որ հատկապես վերջին տարին կայքի համար այնքան էլ հեշտ շրջան չէր, այն ավելի շատ պայքարի , ՀՀ ոստիկանության համակարգի մի քանի պաշտոնյաների խուլիգանության դեմ կռվի տարի էր ` կռիվ , որում , փառք Աստծո , մենք հաղթեցինք նախևառաջ շնորհիվ այն ճշմարտության ու ուղիղ գործելաոճի , որը մշտապես ` կայքի հիմնադրման առաջին իսկ օրվանից բնորոշ է եղել այս էլեկտրոնային ռեսուրսին :
Շնորհիվ հենց այս հատկանիշների չափազանց կարճ ժամանակամիջոցում կայքը ձեռք բերեց լայն լսարան ու ճանաչողություն` բաներ, որոնք լրագրության ասպարեզում ուղղակի անգնահատելի նշանակություն ունեն, որ չեն կարող չափվել որևիցե մի նյութական չափորոշիչով:
Հատուկ շնորհակալություն պետք է հայտնենք նախևառաջ մեր բյուրավոր լսարանին, մարդկանց, ովքեր, չնայած ամեն ինչին, չնայած որոշ ուժերի մոլեռանդ ջանքերին` խաղալու կայքի հեղինակության հետ, մինչև վերջ մնացին մեզ հետ`անխռով ու անդավաճան ու տեղիք չտվեցին փուչ բամբասանքներին, լկտի սուտ տարածողներին` այդպիսով իրենց կեցվածքով իսկ հաստատելով այն կարևոր առաքելության ճշմարտացիությունը, որին կոչված է կայքն իր հիմնադրման առաջին իսկ օրվանից ու որն իրականացնում է հավատարմորեն:
Շնորհակալ ենք նաև այն մարդկանց, ովքեր իրենց անգնահատելի ավանդն են բերում հատկապես կայքի բովանդակության կերտման գործում: Այս իմաստով հարկ է հատուկ երախտագիտություն հայտնել հատկապես տիկին Նատաշա Պողոսյանին` «Մանկավարժի անկյան» սիրելի հեղինակին:
Նրա շնորհիվ է, որ իրականանում է Սփյուռք-Հայաստան-Արցախ կապը` հնարավորություն տալով մեր ընթերցողին` մշտապես տեղեկացված լինելու Արցախում ու Հայաստանում տեղի ունեցող հասարակական կարևոր իրադարձություններին:
Չենք կասկածում, որ 2018-ը լինելու է կայքի աննախադեպ վերելքի ու լրագրության ասպարեզում նոր հորիզոնների նվաճման տարի:
Կայքն երբեք բիզնես նպատակներ չի հետապնդել, երբեք փողին չի ծառայեցվել, ինչն առաջին պայմանն է ոլորտում հաջողություն գրանցելու ու հեղինակություն վաստակելու հարցում:
Մեր առաքելությունը մեկն է` դառնալ հանրության ձայնը բարձրաձայնող գործիք, լինել կապող օղակ վերևների ու ներքևների միջև, ինչը վստահ ենք, մեզ իսկապես հաջողվում է կյանքի կոչել:
Այս նյութը դիտել են - 22532 անգամ